ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ծառուկյանն ընտրությունները կեղծելու մասին անհիմն հայտարարություն չի արել

Ծառուկյանն ընտրությունները կեղծելու մասին անհիմն հայտարարություն չի արել
11.09.2017 | 21:04

Գագիկ Ծառուկյանը նեղացած չէ ժողովրդից, որ 50+1 ձայն չի ստացել։
«Իմ ժողովրդի ցավը տանեմ, ես իմ ժողովրդին սիրում եմ»,- լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը՝ չհամաձայնելով դիտարկման հետ, որ ընտրությունները կեղծվել են։ «Ո՞վ ա ասում՝ կեղծել են։ Մարդը տվել ա իրա քուչի տղուն, տվել ա իր գյուղապետին, տվել ա մարզպետին, բայց դրանք խնդիր լուծող չեն։ Ես այդպիսի անհիմն հայտարարություններ չեմ արել»,- հավելեց նա։

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ խմբակցությունում կոալիցիայի հարց չի քննարկվել։ Հարցին, թե ինքը կշարունակի ներդրողներ բերել Հայաստան, Ծառուկյանն ասաց. «Ծառուկյանը միշտ արել ա, անում ա, ներդրողներ ենք բերելու։ Անում ենք էլ, կառուցելու ենք մեր ժողովրդի համար։ Ծառուկյանն այս երկրում ծնված մարդ ա ու իր երկրից հեռու չի գնալու։ Սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովուրդը ու ինչ անում ենք, անում ենք ամենալավը»։

Դիտվել է՝ 3187

Մեկնաբանություններ